AM
20 Մարտ 2013 - 11:36 AMT

Հայտնի են դահուկավազքի Հայաստանի պատանիների առաջնության հաղթողները

Շիրակի մարզում տեղի է ունեցել դահուկավազքի Հայաստանի պատանիների առաջնությունը:

Առաջնությունում լավագույն արդյունքները ցույց են տվել Գյումրիի ներկայացուցիչները: Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել 5 կմ դասական ոճում Գոռ Գևորգյանը, 3 կմ դասական և ազատ ոճերում՝ Արտակ Թորոսյանը և 5 կմ ազատ ոճում՝ Սլավիկ Սիմոնյանը: 3 կմ դասական և ազատ ոճերում աղջիկներից չեմպիոնական ոսկի է նվաճել Կատյա Գալստյանը, իսկ 3 կմ տարածություններում (դասական և ազատ)՝ Աննա Մխիթարյանը:

Առաջնությանը մասնակցել են Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995 թթ. և 1996-1999 թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը: