AM
21 Մարտ 2013 - 08:05 AMT

ՀԿԺՀ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Խաղաղ օվկիանոսում տեղակայված ԱՄՆ բազաներին

ՀԿԺՀ ղեկավարությունը հանդես է գալիս ռազմատնեչ հայտարարություններով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հասցեին: Այս անգամ Փհենյանում հայտարարել են, որ պատրաստ են ամերիկացիների դեմ «բարձր ճշգրտության զենք» կիրառել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նման հայտարարությունների համա առիթ հանդիսացան B-52 թռիչքները Կորեական թերակղզում ԱՄՆ ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ընթացքում:

Ամերիկացիները խոստովանում են, որ տեսականորեն Հյուսիսային Կորեան կարող է այնպիսի հրթիռներ ունենալ, որոնք իրոք կարող են հասնել Օվկիանիային, սակայն կասկածում են, թե Փհենյանը կարող է հզոր հարված հասցնել իրենց բազաներին, առավել ևս զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ, հայտնում է ՌԲԿ-ն: