ԱՄՆ-ն համոզում է Ռուսաստանին միանալ պատժամիջոցներին Սիրիայի դեմ: Բացի այդ, Վաշինգտոնը շարունակում է հորդորել Մոսկվային դադարեցնել զենքի առաքումները Սիրիայի կառավարությանը: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, որին ետ են կանչել անցյալ տարի և նա աշխատում է Վաշինգտոնում:
ԱՄՆ Կոնգրեսում նա հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը կողմ է, որպեսզի Ռուսաստանը սատարի «պատժամիջոցների արտակարգ խիստ ռեժիմին, որը մշակվել է եվրոպացիների, Մերձավոր Արևելքի երկրների, ճապոնացիների ու այլոց հետ»: Դրա հետ մեկտեղ «մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը առաջին հերթին դադարեցնի զենք մատակարարել Սիրիայի կառավարությանը», ասել է ԱՄՆ դիվանագետը:






