Սպառնալիքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանի զինված ուժերը պետք է մշտապես մարտունակ լինեն: Ինչպես գրում է Գրուզիա Օնլայնը, ՊՆ և զինված ուժերը օգտվում են հանրության և քաղաքական ուժերի աջակցությունից: «Վերջին տարում Ռուսաստանի կողմից գրավյալ տարածքներում իրավիճակը զգալիորեն չի փոխվել, սակայն հայտնվել են լրացուցիչ հարձակողական սպառազինություն ու ռազմակայաններ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանում: Դրա վրա է հենվում պաշտպանական դոկտրինը: Վրաստանը պետք է միշտ պատրաստ ու մարտունակ լինի: «Մենք համագործակցում ենք ՆԳՆ հետ, որպեսզի բոլոր սպառնալիքները Վրաստանոմ, այդ թվում գրավյալ տարածքներում, հաշվարկվեն: Այդ հարցերը քննարկվել են նաև իմ այցերի ժամանակ Թուրքիա ու Հայաստան»,-ասել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:






