AM
21 Մարտ 2013 - 11:01 AMT

Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է սահմանափակել սեփական իրավունքները

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է սահմանափակել սեփական իրավունքներն, սակայն պնդում է, որ այդ հարցի շուրջ վարկանիշային քվեարկություն կատարվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Քվեարկությունը պետք է կայանա մարտի 21-ին խորհրդարանում:

«Ըստ իմ տվյալների, սահմանադրական մեծամասնության համար նրանց պակասում է 6-7 ձայն և մենք պատրաստ ենք տրամադրել դրանք: Սա է այն սահմանը, որից այն կողմ նրանք չեն կարող անցնել, չնայած այն ճնշմանը, որը ցուցաբերվել է: Եթե կառավարությունը ցանկանում է հաստատել այդ փոփոխությունները, նրանք պետք է ընդունեն մեր առաջարկը»,-ասել է Սահակաշվիլին լրագրողներին:

Ուղղումներով նախագահը իրավունք կստանա ցանկացած պահի լուծարել խորհրդարանը, այդ թվում նաև խորհրդարանական ընտրություններից վեց ամիս անց կամ վեց ամիս առաջ: Միևնույն ժամանակ, նախագահն իրավունք չի ունենա պաշտոնանկ անել կառավարությունը առանց խորհրդարանի համաձայնության: