Մարտի 28-ին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Մայա Փանջիկիձեն, Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն կհանդիպեն Բաթումում, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ըստ նրա, հանդիպման անցկացման նախաձեռնությունը պատկանում է վրացական կողմին: Կքննարկվեն համատեղ տնտեսական նախագծերն ու այլ հարցեր: Նման առաջին հանդիպումը տեղի ունեցավ անցած տարվա հունիսին Տրաբզոնում:






