Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը առաջիկայում կայցելի Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Հռոմի պապի այցերը Ստամբուլ ավանդական են: Վատիկանում Հռոմի պապի գահակալության առիթով հավաքված քրիստոնյա հովվապետների հավաքի ժամանակ Բյուզանդիայի պատրիարք Բարդուղոմեոսը հայտարարել է, որ «քրիստոնեական միասնությունը առավել ակտուալ խնդիր է կրոնական առաջնորդների համար»:






