AM
21 Մարտ 2013 - 14:01 AMT

Հայաստանում դասընթացներ կկազմակերպվեն Տաջիկստանի ԱՆ աշխատակիցների համար

Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարը դիմել է Դերենիկ Դումանյանին Հայաստանում Տաջիկիստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների համար «Առողջապահական համակարգում արդյունքների հիման վրա ֆինանսավորման ներդրումը» կարճաժամկետ դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու հարցում աջակցության համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է իր պատրաստակամությունը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: