Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ կոռուպցիայի հանտկանիշներով մեղադրանք է առաջադրել: Խոսքը վերաբերում է «Բետանկուրի գործին»: Դատախազությունը կարծում է, որ Ֆրանսիայի ամենահարուստ կինը՝ L'Oreal-ի նախկին սեփականատեր Լիլիան Բետանկուրը ֆինանսավորել է Սարկոզին 2007թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս մասին գրում է France 24-ը:
Հանգամանքները ճշտելու համար նախօրեին Սարկոզիին և L'Oreal-ի նախկին սեփականատիրոջ ծառայապետին հրավիրել են առերեսման:
Նշենք, որ խոսքը 50 հազար եվրոյի փոխանցման մասին է: Գործարքը կատարվել է առանց հաշվետվության և անդորրագրերի:






