Իսրայելը փակել է սահմանային անցակետը Գազայի հատվածի հետ հրթիռակոծության պատճառով: Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարությունը, Բենյամին Նեթանյահուն համապատասխան կարգադրություն է տվել պաշտպանության նախարար Մոշե Յալոնին:
Մինչ հատուկ կարգադրությունը փակ կլինի միակ աշխատող «Քերեմ-Շալոմ» տերմինալը:
Գրոհայինները չորս հրթիռ են արձակել՝ նրանցից երկուսը չեն հատել սահմանագիծը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






