AM
22 Մարտ 2013 - 08:10 AMT

Ավստրալիայում տասնյակ մարդիկ են տուժել տորնադոյից

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի տարածքով երկու տորնադո է անցել: Տուժել է 20 մարդ, որից երկուսը գլխուղեղի լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը գնահատվում է որպես կրիտիկական, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը»:

Փոթորիկը տանիքներ է պոկել, ծառեր է արմատախիլ արել, ավտոմեքենաներ շրջել: Այս պահի դրությամբ գնահատվում են տարերքի հասցրած վնասները: