AM
22 Մարտ 2013 - 08:04 AMT

Վրաստանի խորհրդարանն ընդունել է սահմանադրական ուղղումները

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության ուղղումները, որոնք վերաբերում են նախագահի լիազորություններին:

Ըստ փոփոխությունների, նախագահը չի կարողանա խորհրդարանը լուծարելուց հետո, եթե այն երեք անգամ անվստահություն հայտնի նախագահի ներկայացրած կառավարությանը, նշանակել նախարարներին: Կպահպանվի նախկին վարչակազմը վարչապետի գլխավորությամբ:

Ըստ փոփոխությունների, արգելվում է լուծարել խորհրդարանը «մայիսից մինչև նորընտիր նախագահի երդմնակալությունը», հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: