Մյանմայում բուդդայականները 3 մզկիթ են այրել և մի քանի խանութ թալանել, որոնք պատկանում էին մահմեդականներին: Անկարգությունների համար պատրվակ է ծառայել վեճը ապրանքի գնի մասին ոսկերչական խանութներից մեկում:
Առնվազն 20 զոհ կա, բազում վիրավորներ, տուժածների թվում են ինչպես բուդդայականներ, այնպես էլ մահմեդականներ:
2011թ. ի վեր բախումները մահմեդականների ու բուդդայականների միջև կանոնավոր բնույթ են ստացել: Անցյալ տարի տասնյակ մահմեդականներ զոհվեցին Ռաքհայն նահանգում, հայտնում է euronews-ը:






