Այսօրվա դրությամբ Հայաստանում կա 150 000 հա վարելահող, որից մեկ երրորդը այսօրվա դրությամբ չի մշակվում: Այս խնդրի լուծումը գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ խնդիրներից է: Նախարարի կարգադրությամբ 2012թ. ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը ոսումնասիրել է այդ հողերի չօգտագործման պատճառները: Հետազոտության արդյունքում բացահայտվել է 27 ուղղություն, հիմնական պատճառներն են ոռոգման խնդիրները, մշակվող վարելահողերի ցածր եկամտաբերությունը, ինչպես նաև տարածքային դիրքը հիմնականում սահմանամերձ շրջաններում:
Այնուամենայնիվ գանրնանային շրջանի նախապատրաստական աշխատանքները սկսվել են և ընթանում են ամբողջ թափով: Վերջին 2 ամիսներին գրանցված ջերմաստիճանի տատանումները լուրջ վնաս չեն հասցրել գյուղատնտեսությանը: Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Մասնավորապես, ցրտահարությունը մարտի սկզբին, երբ գիշերը ջերմաստիճանը նվազեց մինչև 7 աստիճան ցուրտ, մտավախություն էր առաջացել նախարարությունում, որ կարող են տուժել խաղողի այգիները: Օպերատիվ մոնիտորինգ անցկացվեց և պարզ դարձավ, որ դրանք անհիմն են: Հետո հաջորդեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, ինչը կարող էր հեղեղումներ առաջացնել և մեծ վնաս պատճառել, սակայն դա երկար չտևեց և հեղեղումներից հնարավոր եղավ խուսափել: Մարտի 18-20 ջերմաստիճանի տատանումները ևս մտահոգիչ էին, քանի որ Արարատյան դաշտավայրում արդեն սկսվել էր բողբոջումը, սակայն այս դեպքում ևս կորուստներից հաջողվեց խուսափել: Մարտի 25-ին ևս սպասվում է ջերմաստիճանի նվազում, սակայն դա չի անդրադառնա սպասվելիք բերքի վրա:
Այսպիսով, բնակլիմայական պայմանները դեռ խնայում են գյուղացիների բերքը, նույնիսկ հացահատիկի առումով: Սակայն բերքի ծավալի ու որակի մասին նախնական կանխատեսումներ նախարարությունը կկարողանա ներկայացնել միայն մեկ ամսից՝ ապրիլի 20-22-ին:
Գարնանային աշխատանքները մեկնարկել են մարտի 1-ին՝ այգեգործական աշխատանքները Արարատյան դաշտավյրում արդեն ավարտված են, ընթացքում է աշխատանքը խաղողի այգիներում, 10 օրից կավարտվի կարտոֆիլի գարնանացանը:
Հողօգտագործողներին օժանդակելու նպատակով կառավարությունը փետրվարի 21-ին նոր ծրագիր է հաստատել: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ Այդ ծրագրերից է նաև ազոտային պարարտանյութի բաշխումը մատչելի գներով: Այսօրվա դրությամբ պահանջարկը կազմում է 31 300 տոննա, այն կհատկացվեցն գյուղացիներին մեկ պարկի համար 6000 դրամով, անցյալ տարի երկիր է ներկրվել շուրջ 25 000 տոննա ազտոային պարարտանյութ: Գործում է նաև մատչելի դիզվառելիքի ծրագիրը: Շուրջ 1,7 մլն լիտր կհատկացվի գյուղացիներին 1 լիտրի դիմաց 350 դրամով: Արտոնյալ ֆինանսավորման ծրագիրը արդեն ավանդական է դարձել: 2013թ. ապրիլի կեսից գյուղացիները կկարողանան գյուղատնտեսական վարկ ստանալ 15 մլրդ դրամ ընդհանուր գումարով տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով հեռավոր մարզերի համար, որտեղ սուբսիդավորումը կկազմի 6 տոկոս, իսկ մյուսների համար վարկերը կհատկացվեն տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, կառավարությունը կսուբսիդավորի 4 տոկոսը:
Սակայն խնդիրները ոլորտում հսկայական են, նախարարությունը փորձում է լուծել դրանք, զերծ պահել գյուղացիներին վարակված հողերի անգրագետ օգտագործումից և խորհուրդ տալ, թե ինչ ցանել և երբ:
Խնդիրների թվում փոխնախարարը նշեց կարտոֆիլի նախորդ տարվա բերքի ապահովումը, քանի որ 2012թ. խնդիր առաջացավ, կապված Մասիսում ու Էջմիածնում ցեցի տարածման հետ, որը վնասում էր նաև լոլիկի բերքը: Եթե գյուղացիները հետևեն նախարարության խորհուրդներին և ժամանակին միջոցներ ձեռնարկեն, 2013թ. կհաջողվի ապահովել կարտոֆիլի բարձր բերքատվություն:
Հողօգտագործողներին օժանդակելու նպատակով կառավարությունը փետրվարի 21-ին նոր ծրագիր է հաստատել: 2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։






