Մարտի 22-ին Երեւանում իր դռները բացեց «FINAR» ցուցահանդեսը, որը կտևի մինչև մարտի 24-ը: «FINAR» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները,վարկային կազմակերպությունները և այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով մասնակցում է նաև ՀՀ կենտրոնական բանկը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել և ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, և գործարարների, մասնավոր անհատների միջև:
«FINAR» ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը և նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծելպոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձևերի և տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել և զարգացնել ընկերության իմիջը: Կազմակերպիչն է «Էքսպոմեդիան»:
Մասնակիցների թվում է նաև «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, որը ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն է տալիս ստանալ VISA և MASTER CARD, վճարելով ընդամենը 1000 դրամ տարեկան սպասարկման համար 5000 դրամի փոխարեն: Բացի այդ բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել e-commerce ինովացիոն ծառայությունից, ինչը թույլ է տալիս զգալիորեն ընդլայնել ավանդական առևտրի հնարավորությունները, մատչելի դարձնելով Հայաստանի առևտրասերվիսային ձեռնարկություննների համար էլեկտրոնային առևտրի գլոբալ շուկան:
«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը նշեց, որ այսօր բնակչությունն այնքան էլ լավ ծանոթ չէ բանկերի կողմից առաջարկվող նոր ֆինանսական ծառայություններին, ուստի այս ցուցահանդեսը արդիական է հենց ֆինանսական շուկայում ներգրավվածության առումով:






