AM
23 Մարտ 2013 - 08:28 AMT

Պան Գի Մուն. Վարչապետի հրաժարականից հետո Լիբանանը պետք է միավորվի նախագահի շուրջ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Լիբանանի բոլոր քաղաքական ուժերին միավորվել նախագահ Միշել Սուլեյմանի շուրջ վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականից հետո: Նա նաև մատնանշել է այն առաջատար դերը, որ ունեն Լիբանանի զինված ուժերը «ազգային միասնության, ինքնիշխանության ու անվտանգության պահպանման գործում»: Տարածաշրջանի համար այս դժվարին պահին նա կոչ է արել Լիբանանի բոլոր կողմերին համերաշխություն պահպանել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: