AM
25 Մարտ 2013 - 08:49 AMT

Էրդողանը զգուշացրել է, որ պետք չէ ակնկալել կտրուկ ջերմացում Իսրայելի հետ հարաբերություններում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է միջազգային հանրությանը, որ պետք չէ շտապողական եզրակացություններ անել Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ: Ըստ նրա, չնայած Նեթանյահուիի ներողությանը, պետք չէ ակնկալել կտրուկ ջերմացում Իսրայելի հետ հարաբերություններում:

«Պետք է հնչի ներողությունը, փոխհատուցում վճարվի և պետք է հանվի Գազայի շրջափակումը: Առանց այդ պայմանների կարգավորման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՌԲԿ-ն:

Երուսաղեմում պատրաստ են մեղմել խաղաղ բեռներով նավերի անցման սահմանափակումները, քանի դեռ պաղեստինցի գրոհայինները ձեռնպահ կմնան բռնությունից: