ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստում է հանդիպում ԱՄՆ, Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության ու Հորդանանի պաշտոնյաների միջև, որը կանցնի Ամանում:
Ինչպես հայտնում է Sky Arabia հեռուստաալիքը և Լոնդոնում լույս տեսնող «Աշ Շարաք ալ Աուսատ» թերթը, Քերին աշխատում է Հորդանանի պաշտոնյաների հետ, պայմանավորվելով խորհրդակցության մասին:
Պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն Հորդանանը ակնարկում է, որ բարձր մակարդակի խորհրդակցությունը նախատեսվում է անցկացնել 2013թ. ապրիլին կամ մայիսին, հայտնում է MIGnews.com-ը:






