AM
25 Մարտ 2013 - 09:38 AMT

Ադրբեջանցի զինվորականը սպանել է իր ծառայակցին

Մարտի 24-ին 21:25-ին Ադրբեջանի ՌԾՈւ Բաքվում տեղակայված զորամասում նավաստի Մամեդով Ռուսլան Թահիր օղլուն ծառայողական ինքնաձիգից կրակել է նավաստի Գումբատով Ահմեդ Բինետ օղլուի ուղղությամբ, ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նավաստի Գումբատովը մահացել է որովայնի շրջանում հրազենային վերքից: Ընթանում է քննություն, գրում է «Թրենդը»: