AM
26 Մարտ 2013 - 10:24 AMT

ՀԿԺՀ-ն մարտական պատրաստականության է բերել հրթիռային զորմասերը

Հյուսիսային Կորեան սպառնացել է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ ռազմակայաններին Հավայներում, Գուամում ու բուն Հյուսիսային Ամերիկայում: Նման հայտարարությամբ է հանդես եկել KCNA պետական գործակալությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հայտարարվել է նաև, որ մարտունակության են բերել հրթիռային զորմասերը: Փհենյանի այսօրվա հայտարարությունները կարող են պատասխան լինել Հարավային Կորեայի ու ԱՄՆ միջև հայտարարություններին: Մարտի 25-ին Սեուլում Հարավային Կորեայի ու ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչները հայտարարեցին ԱՄՆ հետ պայմանավորվածության մասին Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի դեպքում: