AM
27 Մարտ 2013 - 07:42 AMT

Վաշինգտոնը քննադատել է ՀԿԺՀ-ին ԱՄՆ-ին հրթիռակոծելու սպառնալիքների համար

Վաշինգտոնը քննադատել է ՀԿԺՀ-ին ԱՄՆ-ին հրթիռակոծելու սպառնալիքների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ ՊՆ-ն նշել են, որ պատրաստ են պատասխան քայլերի «ցանկացած անկանխատեսելի հանգամանքներում»: «Նրանք պետք է դադարեն սպառնալիք լինելուց»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:

Նախօրեին ՀԿԺՀ-ն մարտական պատրաստականության է բերել ծանր հրետանու ու ռազմավարական հրթիռային զորքերի ստորաբաժանումները: