AM
28 Մարտ 2013 - 08:48 AMT

Մադուրո. Վենեսուելան անկառավարելի կդառնա, եթե հաղթի «բուրժուազիայի դրածոն»

Վենեսուելան անկառավարելի կդառնա, եթե հաղթի «բուրժուազիայի դրածոն», հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն նախընտրական հանրահավաքում: «Մենք ոչ թե ուղղակի պետք է հաղթենք, այլ պարտավոր ենք դա անել, որպեսզի մեր հայրենիքը անկառավարելի չդառնա բուրժուազիայի ձեռքում»,-ասել է նա:

Բոլոր հարցումների համաձայն, Մադուրոյի հաղթանակն ավելի հավանական է, նրա օգտին է պատրաստվում քվեարկել ընտրողների 58,2 տոկոսը, իսկ նրա մրցակցի՝ Էնրիկե Կապրիլեսի՝ 40,5 տոկոսը: Մադուրոն խոստանում է ընտրողներին շարունակել բոլիվարիանական հեղափոխության գործը և պահպանել Չավեսի սոցիալական նվաճումները: