AM
28 Մարտ 2013 - 08:53 AMT

Պաղեստինցիները չեն ցանկանում Գազայում տեսնել Էրդողանին

Պաղեստինի ինքնավարությունը դեմ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Գազայի հատված: Այդ մասին այսօր հայտարարել է ինքնավարության բարձրաստիճան ներկայացուցիչը: Ավելի վաղ, Անկարայում Էրդողանը հայտարարել է, որ ապրիլին մտադիր է պաշտոնական այցով ժամանել Գազա և այդ հարցն արդեն համաձայնեցված է Իսմաիլ Հանիեի հետ, որը ղեկավարում է «ՀԱՄԱՍ»-ը:

Էրդողանի այցը Գազա հնարավոր է դառնում Mavi Marmara նավի հետ կապված միջադեպի համար Նեթանյահուի ներողությունից հետո, հայտնում է ZMAN.com-ը: