Իսրայելն ամբողջությամբ բացել է սահմանը Գազայի հետ, որը փակվել էր հրթիռակոծությունից հետո ԱՄՆ նախագահ Օբամայի այցելության ժամանակ անցած շաբաթ:
Հարավից արձակված հրթիռները վնաս էին հասցրել, սակայն զոհեր չեղան: Հրթիռակոծությունը ստիպեց Իսրայելին փակել սահմանը: Այժմ Գազայի հետ սահմանը բաց է առևտրային ու հումանիտար բեռների համար, սակայն ձկնորսների համար սահմանափակումները պահպանվում են, հայտնում է FoxNews-ը:






