AM
28 Մարտ 2013 - 11:20 AMT

ԱՊՀ ֆինանսների նախարարները հունիսին կքննարկեն Կիպրոսի ճգնաժամի ազդեցությունը

ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսների նախարարները կքննարկեն Կիպրոսի ճգնաժամի ազդեցությունը ԱՊՀ ֆինանսական համակարգերի վրա հունիսին կայանալիք հանդիպմանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Ըստ Սերգեյ Լեբեդևի, Կիպրոսի ֆինանսական համակարգի ճգնաժամը առնչվում է նաև ԱՊՀ երկրներին, սակայն նրանք ունեն փոխգործկացության փորձ նման իրավիճակում, հայտնում է ՌԲԿ-ն: «Դա թույլ տվեց նվազագույնի հասցնել ֆինանսական ճգնաժամի հետևանքները 2008-2009թթ»,-հավելել է Լեբեդևը: