Ապրիլի 12-ին Ադրբեջանում ակտիվիստները նոր ցույց են անցկացնելու` «Ձեռքներդ հեռու երիտասարդությունից» կոչով: Ընդդիմադիր «Ազադլիք» թերթի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զախիդը Ֆեյսբուքում խումբ է ստեղծել ու ցույցի մասին հայտարարությունն այս կերպ է տարածվում:Նա գրել է, որ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմն անխնա պայքար է սկսել քաղաքականապես ակտիվ երիտասարդության դեմ, և դրա միակ փրկությունը մարդկանց համախմբումն է, որը նախատեսված է հերթական բողոքի ակցիայի ժամանակ:
«Սրանք մահացող ռեժիմի վերջին ջղաձգումներն են ու որպեսզի այս շրջանն անցավ անցնի, համերաշխություն պիտի դրսևորենք», – գրել է Հանիմաթ Զախիդը, ով իշխանական ճնշումների պատճառով 2 տարի առաջ լքել է Ադրբեջնն ու ընտանիքի անդամների հետ քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում: Այս մասին գրում է contact.az.






