AM
29 Մարտ 2013 - 07:48 AMT

Դամասկոսի համալսարանի գնդակոծության արդյունքում զոհվածների թիվը հասել է 15-ի

Դամասկոսի համալսարանի գնդակոծության արդյունքում զոհվածների թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 20 ուսանող, հայտնում է Բի-բի-սին տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Մի քանի ական է ընկել ուսանողական սրճարանում: Կատաղի մարտերն ապստամբների ու կառավարական զորքերի միջև շարունակվում են մայրաքաղաքի հյուսիս-արևելքում: Գրոհայինների ներկայացուցիչները հայտնել են Դամասկոսի համար պայքարի նոր փուլ սկսելու մասին զենքի նոր մասնաբաժին ստանալուց հետո: