AM
29 Մարտ 2013 - 08:32 AMT

Ֆրանսուա Օլանդ. Սարկոզին անմեղության կանխավարկածի իրավունք ունի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որն անցնում է L'Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրի գործով, անմեղության կանխավարկածի իրավունք ուն, քանի դեռ դատարանը չի ապացուցել նրա մեղքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից ապօրինի դրամական միջոցների ստացման վերաբերյալ դատավարությունը վարող դատավորը սպառնալիքներով նամակ է ստացել, գրում է Le Parisien-ը:

Ժան Միշել Ժանտիլի ստացած նամակը հասցեագրված էր «Ժանտիլի և մագիստրոսների» արհմիությանը, թեև Ժանտիլն ինքը այդ արհմիության անդամ չէ: Մագիստրոսներին սպանելու սպառնալիքներից բացի, ծրարում դատարկ պարկուճներ կային: Ով կարող է լինել նամակն ուղարկողը, դեռ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: