AM
29 Մարտ 2013 - 13:52 AMT

Ա. Սկակով. ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումն Ադրբեջանի ղեկավարության հետ չի կարող աշխուժացնել հարաբերությունները

Մոսկվայում աճել է հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ և դա կապված է ոչ թե առաջիկա նախագահական ընտրությունների հետ այդ երկրում, այլ ավելի շուտ Իրանի խնդրի, ղարաբաղյան հակամարտության ու ռուս-վրացական հարաբերությունների ապագայի խնդիրներով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումն Ադրբեջանի ղեկավարության հետ չի կարող աշխուժացնել հարաբերությունները Բաքվի ու Մոսկվայի միջև, խթանել հարաբերությունները կարող էր միայն առաջին դեմքերի հանդիպումը: «Երկու երկրների միջև խնդիրների մի ամբողջ կույտ է առաջացել, որը բավականին դժվար կլինի հանգուցալուծել»,-ասել է նա «Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարարը հավանաբար կքննարկի երեք կարևոր թեմա՝ Իրանը, Ղարաբաղն ու Վրաստանը: Իրանը ես կդնեի առաջին տեղում,-ասել է Սկակովը: