AM
1 Ապրիլ 2013 - 09:41 AMT

Արյունոտ հաշվեհարդարներն Ադրբեջանի ԶՈւ շարքերում շարունակվում են

Ադրբեջանի զինված ուժերում կրկին արտակարգ պատահար է տեղի ունեցել, որի ժամանակ զինվորներից մեկը կրակել է իր զինակցի վրա ինքնաձիգից: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Գերանբոյի շրջանի զորամասում:

Ադրբեջանական բանակի զինվոր Սամիր Ալիևը զենքը մաքրելիս կրակել է իր զինակից Տոգրուլ Աբդուլզադեի վրա: Տուժածներին ռազմական հոսպիտալ են տեղափոխել: Այս փաստը գործակալությանը հաստատել են Ադրբեջանի մամլո ծառայությունում: Ասվում է նաև, որ կրակոցը «պատահաբար» է արձակվել: