AM
1 Ապրիլ 2013 - 10:56 AMT

Սուդանում համաներում է հայտարարվել բոլոր քաղբանտարկյալների համար

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ապրիլի 1-ին հայտարարել է, որ բանտերից կազատվեն բոլոր քաղբանտարկյալները: Այդ մասին նա հայտարարել է երկրի խորհրդարանի յոթերորդ նստաշրջանի բացմանը:

«Մենք որոշել ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, և մենք բաց ենք ուղիղ երկխոսության համար բոլորի հետ, այդ թվում զինյալ խմբավորումների»,-ասել է նախագահը: