Կիպրոսը մտադիր է վերացնել կազինոների կառուցման արգելքը, անկախ եկեղեցու բողոքներից, խթանելու համար տնտեսական աճը, հայտնում է The Guardian-ը:
Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ դա տեղի կունենա, անկախ ուղղափառ եկեղեցու կոշտ առարկություններից: Մինչ այդ կազինոներն օրինականացվել էին միայն հյուսիսային մասում, որը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ:
Մյուս նախաձեռնությունների թվում է հարկից այն ընկերությունների ազատումը, որոնք ներդրումներ են կատարում երկրի տնտեսության մեջ:






