Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր բոլոր գործերը առողջական խնդիրների պատճառով, բուժզննություն անցնելով կվերադառնա իր պարտականությունների կատարմանը արդեն այսօր կամ վաղը: Այդ մասին հայտարարել է հարավամերիկյան պետության փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան:
Բուժզննությունը բարդ առողջական խնդիրներ է հայտնաբերել, կապված շնչառական ուղիների հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Անցած անգամ Մորալեսը ստիպված էր բուժզննություն անցնել 2012թ. մարտին գլխապտույտների բողոքով, որոնց պատճառն, ըստ նրա, «ֆիզիկական հոգնածությունն էր ու վատ սնունդը»:






