Հյուսիսային Կորեայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի արսենալի ավելացմանն ուղղված ծրագրին: Կիրակի օրը նման կոչով հանդես եկավ ՀԿԺՀ Աշխատավորական կուսակցությունը, հայտարարելով, որ Փհենյանի ու Սեուլի միջև «պատերազմական վիճակ է»:
Երկուշաբթի Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարեցին, որ 2007թ. պաշտոնանկ արված վարչապետը կրկին վերադարձել է իր պաշտոնին:
ՀԿԺՀ Գերագույն ժողովրդական ժողովը հատուկ նիստ էր գումարել երկուշաբթի օրը: Որպես կանոն, ժողովը տնտեսական հարցեր է լուծում, սակայն այս անգամ մարմինը «միաձայն հավանություն է տվել որոշմանը, որը կուժեղացնի միջուկային զենքի դերը երկրի պաշտպանության գործում», հայտնում է ВВС-ին:






