AM
2 Ապրիլ 2013 - 09:44 AMT

Գյուղացիները հրաժարվում են կարտոֆիլ, լոլիկ, բիբար և սմբուկ աճեցնել

Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանն այսօր տվյալներ է ներկայացրել երկրում կարտոֆիլի ցանքատարածությունների լուրջ կրճատման մասին: Ըստ նրա, Հայաստանի 40-45 գյուղերում կարտոֆիլի ցանքատարածություններն արդեն կրճատվել են 50 տոկոսով, որոշ գյուղերում՝ 10 անգամ: Նա նշեց ստեղծված իրավիճակի 3 պատճառ: Առաջինը, իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում կարտոֆիլի արտահանումը Վրաստան ապահովելու համար, երկրորդը, վերջին տարիների արտագաղթի պատճառով լարտոֆիլի սպառումը տեղաբնակների շրջանում կրճատվել է 40-50 հազարով, կա նաև մորմացեցի հասցրած վնասի խնդիրը, որը լայն տարածում ստացավ անցյալ տարի և զգալի վնաս հասցրեց բերքի ծավալին:

Ցեցի վտանգն արդիական է նաև լոլիկի համար, բացի այդ գյուղացիները հրաժարվում են բիբար ու սմբուկ աճեցնել: Արդյունքում այդ ամենը կարող է հանգեցնել բանջարեղենի պակասի տեղական շուկայում ու արտադրության կրճատմանը վերամշակման ձեռնարկություններում: Ինչպես հայտնել է Բերբերյանը, գյուղացիներն այժմ գերադասում են աճեցնել սոխ, մասնավորապես, սոխի ցանքատարածություններն աճել են Արմավիրի ու Արարատի մարզերում: Այդ ցանքատարածությունների աճը թույլ կտա լիովին ապահովել ներքին պահանջարկն ու զգալիորեն կրճատել ներմուծումը:

Անդրադառնալով անասնապահությանը՝ Բերբերյանն ասաց, որ անասունների գլխաքանակի աճի վերաբերյալ վիճակագրական տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Մենք չենք տեսնում մսի գների նվազում»,-ասել է նա: Այնուամենայնիվ, ըստ նրա, Իրան ոչխարի մսի արտահանման սահմանափակումը նպաստեց գների կայունացմանը տեղական շուկայում, վերջին 2 տարիներին գները չեն ճաում: Խոզի մսի պարագայում իրավիճակը կայուն է, իսկ տավարի մսի առումով ակնկալվում է գների աճ մայիսին, երբ կվերջանա անասնակերը, կովերը կտարվերն արոտավայրեր և կդադարեցվի նրանց սպանդը:

Միաժամանակ Հրաչյա Բերբերյանը բավականին բարձր գնահատեց կառավարության կողմից դիզվառելիքի ու պարարտանյութերի սուբսիդավորման ծրագիրը՝ նշելով, որ այս տարի այդ ուղղությամբ պահանջարկը լիովին ապահովված է:

Սակայն Հրաչյա Բերբերյանը հորդորեց բարեփոխումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում առանձին ճյուղերով, քանի որ այս ոլորտը բավականին մեծ դիապազոն ունի: Առաջին հերթին մասնագետն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որպեսզի հայ գյուղացին իրեն պաշտպանված զգա, իսկ դրա համար հարկվոր է ստեղծել Գյուղացիների ազգային պալատ: