«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վճռաբեկ բողոքը այսօր կներկայացվի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: Այս մասին տեղեկանում ենք նախկին թեկնածուի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակից:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու իր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մարտի 25-ին ստացել էին Վերաքննիչ դատարանի որոշումը, որով Վարդան Սեդրակյանը շարունակեց մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Սեդրակյանին: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված իրականացված մահափորձը պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մերժվել էր:






