Այսօր Երեւանում բացվում է «Արմպրոդէքսպո-2005» հինգերորդ միջազգային պարենային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 60 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Թայլանդից, ինչպես նաեւ համատեղ հայ-կուբական, հայ-կիպրոսյան, հայ-ֆրանսիական, հայ-ռուսական ձեռնարկություններ: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա գինեգործական արտադրանքի, ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային համտես-մրցույթ տարբեր երկրներից ժամանած փորձագետների մասնակցությամբ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը եւ ԱԳՆ-ն, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը եւ Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը: