ԱՄՆ-ն ամեն ինչ կանի պաշտպանելու համար իրեն ու իր դաշնակիցներին՝ Հարավային Կորեային ու Ճապոնիային, Հյուսիսային Կորեայի սպառնալիքներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հարավային Կորեայի արտաքին գործերի ու արտաքին առևտրի նախարար Յուն Բյոն Սեի հետ հանդիպումից հետո, որը այցով գտնվում է Վաշինգտոնում: «Մենք լիովին պատրաստ ենք, և կարծում եմ, Հյուսիսային Կորեայում դա հասկանում են»,-ասել է Քերին:
Նախօրեին Պենտագոնը հայտնեց, որ դեպի Կորեական թերակղզի են ուղևորվել «Իջիս» ԶՀՀ հագեցած երկու նավեր: Բացի այդ համատեղ զորավարժություններ են ընթանում Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






