AM
3 Ապրիլ 2013 - 08:59 AMT

Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Պաղեստինի ՆԳՆ-ն հայտարարում է, որ իսրայելյան ինքնաթիռները գնդակոծել են անկլավի հյուսիսային մասը:

Իսրայելի ՊՆ-ն հաստատել է հարվածի փաստը, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածության աճ գրանցվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից հետո: