Այսօր ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին հանձնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հրավերը` փետրվարի 7-8-ը Կիսլովոդսկ քաղաքում Կովկասյան քառյակի հերթական հանդիպմանը մասնակցելու համար: ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը նշել է, որ բոլոր հանդիպումներում էլ փոքր առաջընթաց արձանագրվում է: Նրա խոսքերով, հանդիպման ֆորմատը թույլ է տալիս անկեղծ ու անկաշկանդ խոսակցություն ծավալել տարածաշրջանի հրատապ խնդիրների շուրջ: Կիսլովոդսկում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը: