AM
3 Ապրիլ 2013 - 11:34 AMT

Ապրիլի 18-ին Իտալիայում կընտրեն նոր նախագահին

Իտալիայի խորհրդարանը ապրիլի 18-ին կսկսի նոր նախագահի ընտրությունը, որը կգա փոխարինելու Ջորջիո Նապոլիտանոյին: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Լաուրա Բոլդրինին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նապոլիտանոն, որի յոթամյա ժամկետը սպառվում է մայիսի կեսին, երկիրը քաղաքական փակուղուց հանելու ջանքերից հետո, հայտարարել է, որ հաջորդ նախագահը կկարողանա շտկել վիճակը: