ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին ընդունել քննարկման ներկայացված օրինագիծը ԱՄՆ տարածքում հրաձգային զենքի շրջանառության վերահսկողության ուժեղացման մասին: Նախագահը հայտարարել է, որ քաղաքացիների մեծ մասը կողմ է սահմանափակումներին:
Օրինագծի հակառակորդները հայտարարում են, որ նախագահի առաջարկները հակասում են ԱՄՆ սահմանադրության նորմերին: Օբաման հորդորել է բոլորին հասկանալ, որ զենքի շրջանառության խստացումը չի անդրադառնա նրանց վրա, ով այն կրում է օրենքով սահմանված կարգի համաձայն, գրում է BBC-ին:






