AM
4 Ապրիլ 2013 - 07:37 AMT

Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռներ է կուտակում առափնյա շրջանում

ՀԿԺՀ-ն «Մուսուդան» տիպի միջին հեռահարության հրթիռներ է կուտակում արևելյան ափին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը, հարավկորեկան Yonhap գործակալության վրա հղումով: Դեռ պարզ չէ, արդյոք այդ հրթիռները հագեցած են մարտագլխիկներով և նախատեսվում է արդյոք դրանց արձակումը:

Աղբյուրը Հարավային Կորեայի կառավարությունում հայտնել է, որ հավանաբար, հրթիռների տեղափոխումն ուժի հերթական ցուցադրություն է Հյուսիսային Կորեայի կողմից: «Մուսուդան» հրթիռները ունեն 3 հազար կմ հեռահարություն և կարող են հասնել Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու ամերիկյան Գուամ կղզու տարածքին: