Շուրջ 600 գրոհայիններ Եվրոպայից Սիրիայում կռվում են երկրի բանակի դեմ: Այդ մասին են վկայում բրիտանական Ծայրահեղականացման ուսումնասիրության միջազգային կենտրոնի (ICSR) հետազոտության արդյունքները, հայտնում է France 24-ը:
Փորձագետների տեսադաշտում են հայտնվել 14 եվրոպական պետությունների քաղաքացիներ, այդ թվում միանգամայն բարեկեցիկ, որոնք զբաղվում են անվտանգության խնդիրներով Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում ու Նիդերլանդներում:
Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի 134 քաղաքացի, Նիդերլանդների 107 քաղաքացի, 92 ֆրանսիացի և 85 բելգիացի, հայտնում է ՌԲԿ-ն:






