Ալժիրի ԱԳ նախարար Մուրադ Մեդելչին ազգային ռադիոյին տված հարցազրույցում կասկածներ է հայտնել Սիրիայի ընդդիմադիր Սիրիայի Ազգային կոալիցիայի կենսունակության վերաբերյալ և ԱՊԼ-ում նրան տեղ տրամադրելու հարցում:
Մեդելչին հայտարարել է. «Սիրիացիները պետք է իրենք որոշեն, թե ով է իրենց ներկայացնում: Ցանկացած որոշում, որ բխում է ինչ-որ մի սիրիական խմբավորումից, առավել ևս մի խմբից, որ ենթակա է արտաքին ճնշման, կարող է շատ կարճ ժամանակ գոյություն ունենալ»: Մեդելչին չի պարզաբանել, թե ինչ արտաքին ճնշման է ենթարկվում Սիրիայի Ազգային կոալիցիան, հայտնում է MIGnews-Ը;






