G8 գագաթաժողովի նախապատրաստումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ՀԿԺՀ և Իրանի խնդիրները կքննարկեն «ութնյակի» ԱԳ նախարարները ապրիլի 10-11-ին Լոնդոնում, Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա նշել է, որ նիստին կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:






