AM
4 Ապրիլ 2013 - 13:44 AMT

Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կհանդիպեն G8 գագաթաժողովում

ՌԴ ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման լիրաժեք բանակցություններ կվարեն գագաթաժողովի «դաշտերում», որը կկայանա Հյուսիսային Իռլանդիայում հունիսին, լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ նրա, դիտարկվում է նաև հանդիպման հնարավորությունը G20-ի գագաթաժողովին Օբամայի մասնակցության կապակցությամբ: Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել այն հարցին, թե արդյոք այս տարի նախատեսվում է ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստան, բացի մասնակցությունից G20-ին: