AM
5 Ապրիլ 2013 - 10:08 AMT

Հարցում. 44,5%-ը քաղաքապետի պաշտոնում տեսնում է ցանկացած ազնիվ և արդար մարդու, 7%-ը` քաղաքական գործչի

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը մարտի 29-30-ին 1290 երևանաբնակների շրջանում անցկացրել է հերթական սոցհարցումը: «Ընտրություններին ակնկալվում է շուրջ 54% մասնակցություն, ինչն ավելի շատ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարցման արդյունքները ներկայացրեց կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ հարցումների` մասնակիցների 44,5 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է ցանկացած ազնիվ և արդար մարդու, 40,5-ը՝ փորձառու մասնագետի և միայն 7,0-ը՝ քաղաքական գործչի: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 45,5 տոկոսը, 9,0 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, իսկ 37,0 տոկոսը չի գնա ընտրության: