AM
6 Ապրիլ 2013 - 07:44 AMT

Ինդոնեզիայի արևելքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում Արևմտյան Պապուա գավառում; Ինչպես հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի օջախը 58 կմ խորության վրա էր: Էպիկենտրոնը գտնվում է Աբեպուրա բնակավայրից 246կմ հեռավորության վրա:

Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: Անցած գիշեր 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սումատրա կղզու մոտ: