Գործարկվել է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի`The EU Neighbourhood Info Centre նոր կայքը` www.enpi-info.eu: Այն առաջարկում է Հայաստան-ԵՄ և ԵՄ հարևանության բոլոր 17 երկրների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Կայքում զետեղվում են նաև թարմ նորություններ, այն ունի ԵՄ շրջանակներում առկա առաջարկվող աշխատատեղերի և ԵՄ կողմից առաջարկվող ֆինանսավորման վերաբերյալ բաժիններ, ամբողջական տեղեկատվություն Արևելյան համագործակցության`Eastern Partnership, ինչպես նաև Արևելյան գործընկերների հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, նոր օնլայն փաստաթղթային կենտրոն և նոր ԵՄ Հարևանության գրադարան:
Euro-East պորտալի Հայաստանի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով, ներառում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջական փաթեթ` ներառյալ նորություններ, նյութեր և պաշտոնական փաստաթղթեր: Որոշ նյութեր հասանելի են նաև հայերեն:






